Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մեյվեզերն անկրկնելի է

Մեյվեզերն անկրկնելի է
15.09.2013 | 13:56

Այսօր Լաս Վեգասում կայացավ համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարվա ամենասպասված մենամարտը: Մրցեցին պրոֆեսիոնալ ռինգում եղած տասնյոթ տարիների ընթացքում պարտության դառնահամն այդպես էլ չճանաչած, մինչեւ 69 կգ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվերզերն ու WBA վարկածով աշխարհի չեմպիոն, մինչ այս մարտը պարտություն չունեցող մեքսիկացի Սաուլ Ալվարեսը: Մենամարտն ընթացավ ամբողջ տասներկու ռաունդ, ավարտվեց ամերիկացու հաղթանակով: Այս բացառիկ մենամարտի մասնակիցների մասին բազմաթիվ հետաքրքրական մանրամասները տես «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ